Նիկոլ Փաշինյանի կոչերը սրվում են. նա հորդորում է փակել օդանավակայանը

«Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդը Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց հորդորեց վերսկսել բողոքի ակցիաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ չընտրվելուց հետո հայտարարեց, որ պետք է վերսկել փողոցները շրջափակելու ակցիան։

«Վաղը փակվում են հանրապետության բոլոր փողոցները, օդանավակայանը, հայտարարվում է տոտալ դասադուլ և գործադուլ»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց նա։

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր հրավիրված հատուկ նիստում վարչապետ չընտրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավորներից 45–ը կողմ քվեարկեցին նրա օգտին, դեմ` 56–ը։ Նշենք, որ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները: