ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հորդորում է իրեն սպասել Հանրապետության հրապարակում։
«Ժողովուրդ ջան, խնդրում եմ մեզ սպասել Հանրապետության հրապարակում»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։
Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում ընթանում է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ 105 պատգամավորից նիստին ներկա են 102-ը։ Ընտրվելու համար Փաշինյանը պետք է առնվազն 53 ձայն ստանա։ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը միասին ունեն 47 պատգամավոր։ Առանց ՀՀԿ-ի լրացուցիչ ձայների Փաշինյանն ընտրվել չի կարող։