Ռուս կինը պատահաբար 7 հազար դոլար թեյավճար է թողել խորտկարանում

Նա շվեյցարական խորտկարանում ճաշելու համար պատահաբար վճարել է ավելի քան 7 հազար դոլար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ռուսաստանցի Օլեսյա Շենյակովան, որը բնակվում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում ճանապարհորդելու ժամանակ որոշել է որդու հետ մի բան ուտել խորտկարանում և պատահաբար գրեթե 7700 շվեյցարական ֆրանկ (մոտ 7400 դոլար) թեյավճար է թողել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։

Չինաստանում ուղևորը որոշել էր օդափոխել օդանավը՝ զգալով, որ ներսում տոթ է

Ճաշից հետո Շեմյակովան կանչել է մատուցողին և ասել, որ ուզում է քարտով վճարել։ Նա պետք է վճարեր 23.7 ֆրանկ։ Ինչ-որ պատճառով առաջին անգամից վճարել չի հաջողվել, երկրորդ փորձն ավելի «հաջող» է եղել։

Պատվերի համար վճարելիս նա հաշվի գումարի փոխարեն պատահաբար մուտքագրել է իր քարտի ծածկագիրը։ Արդյունքում կինը 24 ֆրանկի փոխարեն վճարել է մոտ 7700 ֆրանկ։

Սրճարանի աշխատակիցները սկզբում խոստացել են վերադարձնել թեյավճարը, բայց հետո չեն պատասխանել զանգերին։ Նա դիմել է ոստիկանություն, բայց իրավապահ մարմինները հանցակազմ չեն գտել։

Նշվում է, որ խորտկարանի տիրոջ եղբայրը խոստացել է փոխհատուցել գումարը։