Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնակատարը հրաժարական է տվել

Փոխնախարարի պաշտոնակատարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ պաշտոնից հրաժարական է տալիս, քանի որ կրկեսի վերածելու կյանք չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնակատար Վարազդատ Կարապետյանը հրաժարական է ներկայացրել։

Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները (չգիտեմ էլ, թե ու՛մ ներկայացնեմ հրաժարականս)։ Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող․ կրկեսի վերածելու կյանք չունեմ»,- գրել է նա։

Վարազդատ Կարապետյանը հավելել է` ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։

Նրա համոզմամբ` մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։ Նախկին փոխնախարարը վստահություն է հայտնել, որ կգա այդ կառուցման օրը։