ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ չի կարող լինել»

Նիկոլ Փաշինյանի երեկվա պատասխանները համոզիչ չէին։ Այս մասին այսօր, մինչ հատուկ նիստի սկսվելը լրագրողների ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

«Հանրապետական խմբակցությունը քվեարկության վերաբերյալ որոշում առայժմ չի կայացրել: Մենք հնարավորություն կտանք Փաշինյանին ներկայացնելու իր ծրագիրը, եթե ունի ծրագիր, կծանոթանանք հայեցակարգերին և վերջում խմբակցության ղեկավարը քննարկումներից հետո, կներկայացնի իր կարծիքը»,- ասաց Շարմազանովը:

Այդուհանդերձ, Շարմազանովը չբացառեց, որ ՀՀ ԱԺ-ն այսօր կընտրի վարչապետ: Ինչ վերաբերում է իր կուսակիցների կողմ քվեարկելու հավանականությանը, Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել, միայն ասաց, որ երեկվա քննարկումներից հետո գոնե ինքը համոզվեց, որ Փաշինյանը ՀՀ վարչապետ չի կարող լինել: