Այս մասին Sputnik Արմենիայի եթերում, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն հայտարարությանը, թե իսրայելական հետախուզությունը գաղտնի նյութեր է գտել, որոնք ապացուցում են Իրանում ռազմամիջուկային ծրագրի առկայությունը, ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:
«Ամերիկյան և իսրայելական կողմերը պնդում են, որ Իրանը շարունակում է իրացնել ուրանի հարստացման ծրագրերը և ականջալուր չի լինում միջուկային համաձայնությանը։
Իրանական կողմն էլ պնդում է, որ համաձայնագրի ստորագրման օրվանից ի վեր հստակ ու թափանցիկ քայլերով կատարել է իր պարտականությունները, այնինչ ԱՄՆ-ը վերջին շրջանում ագրեսիվ հռետորաբանությանը զուգահեռ, օգտագործելով ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմը, փորձում է եվրոպական երկրներին համոզել միասնական տեսակետով հանդես գալ Իրանի դեմ, ինչը սակայն չի ստացվում»,–նշում է իրանագետը։
Նրա խոսքով`Նեթանյահուն խոստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ նրան կտա իր ասածն ապացուցող փաստաթղթեր։ «Դրանք Թրամփի համար կարող են կանաչ լույս լինել` Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար»։