Մայիսի 1-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` եղանակը զգալի կտաքանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Մայիսի 1-ին և 2-ին Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում մայիսի 1-3-ը նույնպես անձրև չի տեղա։ Այսօր` մայիսի 1-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 22-24, գիշերային ժամերին` 10-12 աստիճան տաքություն։