Ադրբեջանը կրկին ակտիվացել է Արցախի սահմանին. տեսանյութ

Սահմանից այն կողմ զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր են նկատվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո:

Տեսագրությունը ներկայացնում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը: