ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ է լավ ապրելու ժողովուրդը

Փաշինյանը վստահ է, որ իշխանափոխությունից հետո տնտեսությունն առաջընթաց կգրանցի, ինչի արդյունքը տեսանելի կլինի նաև ժողովրդի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ե՞րբ է ժողովուրդը լավ ապրելու։ Այս հարցն այսօր Նիկոլ Փաշինյանին ուղղեց ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ ՀՀԿ խմբակցության հետ Փաշինյանի հանդիպմանը։

«Հայաստանում տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը արդարության և օրենքի իշխանության բացակայությունն է»,- ասաց Փաշինյանը` վստահություն հայտնելով, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունն առաջընթաց կգրանցի, ինչի արդյունք տեսանելի կլինեն նաև ժողովրդի համար։

«Արդյունքները շատ արագ տեսանելի կլինեն, քանի որ Հայաստանում փոխվել է ամենակարևորը՝ ժողովրդի տրամադրությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ նախագահի պաշտոնը 2008 թվականից զբաղեցնող Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Նոր վարչապետի ընտրության հարցը կքննարկվի վաղը` մայիսի 1-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում։ ՀՀ վարչապետի միակ թեկնածուն առայժմ Նիկոլ Փաշինյանն է։