ՌԱԴԻՈ

Քոչարյան. «Ես չեմ էլ կասկածում, որ արտահերթ ընտրություններ կլինեն»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ներքաղաքական հետագա զարգացումների մասին։
Sputnik
Կարեն Քոչարյան

«Կարծում եմ` ՀՀԿ-ն կքվեարկի Նիկոլ Փաշինյան օգտին, բայց նրանք մեծամասնություն կմնան ԱԺ-ում։ Բոլորը կփորձեն ժամանակն օգտագործել, ոչ միայն ՀՀԿ-ն, Փաշինյանը, այլև քաղաքական մյուս ուժերը, այդ թվում` արտախորհրդարանական»,- ասաց Քոչարյանը։

Նա կարծում է, որ վերջին օրերին քաղաքական բանակցություններ են ընթանում, որպեսզի հաջորդ քայլերի շուրջ ընդհանուր հայտարարի գան։

«Ես չեմ էլ կասկածում, որ ընտրություններ կլինեն։ Խնդիրն այն է, թե երբ կլինի»,- նշում է Քոչարյանը։

Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ Փաշինյանն ինքն էլ ժամկետ չի ասում, որպեսզի բոլորը շունչ քաշեն, փորձեն մասնակցել ընտրությունների, որովհետև բոլորը հասկանում են` հին օրենսգրքով չեն գնա ընտրության, իսկ այդ ամենը փոխելու համար ժամանակ է պետք։