Ֆիննական ծովածոցում 1942 թվականին խորտակված խորհրդային սուզանավ են հայտնաբերել

Բացակայում է նավի առաջնամասը, իսկ կմախքը ցանցով է պատված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. «Խոնարհում մեծ հաղթանակի նավերի առաջ» արշավախումբը Ֆիննական ծովածոցում հայտնաբերել է Щ-405 խորհրդային սուզանավի կործանման վայրը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել արշավախմբի ղեկավար Կոնստանտին Բոգդանովը։

Կործանված Ան-148-ի օդաչուի հայրն ուզում է վերջին անգամ լսել որդու ձայնը

«Նավը գտնվում է 50 մետր խորության վրա, այն խորտակվել է 1942 թվականին Կրոնշտատից Լավենսարի կղզու շրջան անցնելիս։ Նավը պայթել է ականի վրա», — ասել է Բոգդանովը։

Ստորջրյա հետազոտության ժամանակ պարզվել է, որ նավի առաջնամասը պոկվել է։ Ընդ որում` հայտնաբերված նավի հետ կապված դեռ գործողություններ չեն նախատեսվում։ «Կմախքը պատված է ցանցով, ցանցերը շատ են», — հավելել է Բոգդանովը։

Նա նաև նշել է, որ արշավը կշարունակվի մինչև մայիսի 9-ը։ Նրանց հիմնական նպատակը` ևս մեկ նավի հետազոտումն է, որն ավելի վաղ հայտնաբերել էին նախկին գերմանական ականափակոցի վայրում։