ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Նիկոլ Փաշինյանն ինձ չհամոզեց»

ՀՀԿ խմբակցության անդամների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, թե ինչ տպավորություն է ստացել հարցուպատասխանից։
Sputnik
Էդուրադ Շարմազանով

Ինձ չհամոզեց, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։ Սա, սակայն, չի նշանակում, թե նա դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը։ Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ-ն որոշում չի կայացրել։

«Մենք այսօր, գուցե նաև վաղը մինչ քվեարկությունը քննարկումներ կանենք, որոշում կկայացնենք, և վաղը՝ քվեարկությունից առաջ, խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը»,- ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ ինչպիսին էլ լինի որոշումը, դրա հիմքում լինելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը։

Հիշեցնենք` ՀՀ նախագահի պաշտոնը 2008 թվականից զբաղեցնող Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Նոր վարչապետի ընտրության հարցը կքննարկվի վաղը` մայիսի 1-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում։ ՀՀ վարչապետի միակ թեկնածուն առայժմ Նիկոլ Փաշինյանն է։

Ընտրվելու համար Փաշինյանը պետք է առնվազն 53 ձայն ստանա։ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը միասին ունեն 47 պատգամավոր։ Առանց ՀՀԿ-ի լրացուցիչ ձայների Փաշինյանն ընտրվել չի կարող։