Չինաստանում ուղևորը որոշել էր օդափոխել օդանավը՝ զգալով, որ ներսում տոթ է

Չինաստանում օդանավի ուղևորի պատճառով պատահար է եղել, ուղևորը փորձել է օդափոխել օդանավը և մեծ վնաս հասցրել ավիաընկերությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Չինաստանում օդանավի ուղևորներից մեկը, կարծելով թե տարածքում չափազանց տոթ է, որոշել է օդափոխել օդանավը` վայրէջքից հետո բացելով վթարային ելքի դուռը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով South China Morning Post-ին։

«Քանի որ օդանավում տոթ ու շոգ էր, ես պարզապես սեղմեցի իմ կողքին գտնվող պատուհանի բռնակը»,- ասել է ուղևորը։

Նրա գործողության հետևանքով բացվել է փչովի աստիճանը։ Եվ հիմա իր անհամբերության համար նա ստիպված կլինի 70 հազար յուան (մոտ 11 հազար դոլար) տուգանք վճարել և 15 օր բանտարկված մնալ։ Գումարով կփոխհատուցվի ավիաընկերությանը հասցված վնասը։ Ուղևորի խոսքով` նա տեղյակ չէր, որ կբացվի վթարային մուտքի դուռը։ Բայց ավիաընկերությունը կասկածում է նրա խոսքերի ճշմարտացիությանը, քանի որ ուղեկցորդուհիները յուրաքանչյուր թռիչքից առաջ ներկայացնում են բռնակի նշանակությունը։