Հայաստանի վարչապետի միակ թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 30-ը վարչապետի թեկնածուներ առաջադրելու վերջնաժամկետն էր սահմանվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին:

Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

Սահմանադրության համաձայն` վարչապետի թեկնածուները պետք է ներկայացվեն նախկին վարչապետի հրաժարականն ընդունելուց հետո` յոթնօրյա ժամկետում: Ըստ այդմ` ապրիլի 30-ը վարչապետի թեկնածուներ առաջադրելու վերջնաժամկետն էր սահմանվել: Թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենար մինչև ապրիլի 30-ը` ժամը 18-ը: