ԱԺ նիստին հնարավոր կլինի հետևել Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրաններով

ԱԺ-ում նախատեսված քննարկումներից ու նիստից հետո Փաշինյանը ևս կմիանա Հանրապետության հրապարակում հավաքվածներին, և նրանք միասին կտոնեն իրենց հաղթանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հրահանգներ տվեց վաղվա անելիքներ մասին։

Փաշինյանը վարչապետի ընտրությունը համեմատեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի հետ

Նա հորդորեց մարդկանց, որպեսզի փողոցներ չփակեն. առանձին խմբերով չհավաքվեն Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի շենքի մոտ, որտեղ առավոտից քննարկվելու է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։

Իսկ իրադարձությունների զարգացումներին ու ԱԺ նիստին հնարավոր կլինի հետևել Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրաններով։

«Խնդրում եմ վաղն առավոտյան ժամը 11։00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում, փողոց չփակել, որևէ գործողություն չանել, բողոքի տրամադրութուն չունենալ, հավաքվել Հանրապետության հրապարակում և տոնել սեփական հաղթանակը` հուսահատության, արտագաղթի, անորոշության, նկատմամբ»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա` ԱԺ-ում նախատեսված քննարկումներից ու նիստից հետո ինքը ևս կմիանա ցուցարարներին, և նրանք միասին կտոնեն իրենց հաղթանակը։