ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. «Ելք» և ՀՅԴ խմբակցությունների`ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ մոտեցումներն այնպես չէ, որ 100 տոկոսով համընկնում են, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ նշելով, որ ՀՅԴ-ի հետ որևէ տարաձայնություն չունեն։
«Այսօր մենք հասկանում ենք, որ քաղաքական ճգնաժամը պետք է հանգուցալուծել, և մենք այդ մասին ընդհանուր պատկերացում ունենք։ Մենք մտքեր ենք փոխանակել, մաքուր, քաղաքական խոսակցություն է եղել իրավիճակի գնահատման և հաղթահարման ուղղությամբ։ Բոլորի ցանկությունն այն է, որ այս քաղաքական գործընթացում կուտակված պոզիտիվ էներգիան պետք է իր հետ բերի երկրի համար պոզիտիվ արդյունք»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` ՀՅԴ-ի հետ հանդիպման ժամանակ կոալիցիա ստեղծելու մասին խոսակցություն չի եղել։
Փաշինյանը նշեց, որ իրադարձությունների զարգացման հետագա սցենարը կախված է վաղվա իրադարձություններից։