Անձրև, ամպրոպ, կարկուտ. ինչպիսի՞ եղանակ կլինի Հայաստանում

Օդերևութաբանների ներկայացրած կանխատեսման համաձայն` այսօր Հայաստանի բնակիչների մեծ մասը չեն կարողանա խուսափել անձևից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ապրիլի 30-ին շրջանների զգալի մասում կարճատև անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը մայիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում ապրիլի 30-ին` օրվա առաջին կեսին, նույնպես կարճատև անձրև կտեղա, որը կրկին կուղեկցվի ամպրոպով։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 20-22, գիշերային ժամերին` 9-11 աստիճան տաքություն:

Իսկ արդեն մայիսի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի: