«Եվրատեսիլ 2018». փորձի ժամանակ Սևակ Խանաղյանի ելույթը «հզոր» են որակել. տեսանյութ

«Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթում Հայաստանի մասնակիցը ելույթ կունենա Qami («Քամի») երգով։ Լիսաբոնում մեկնարկել են տարբեր երկրների մասնակիցների փորձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթում` «Եվրատեսիլ 2018»-ում, Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանն անցկացրել է Qami մրցութային երգի փորձը։

Eurovision-ի պաշտոնական էջի ադմինիստրատորները Instagram-ում տեղադրել են տեսահոլովակներ և լուսանկարներ` մակագրելով «Սևակ Խանաղյանի հզորագույն ելույթը փորձի ժամանակ»։

Սևակի ելույթի լուսանկարի տակ բազմաթիվ մեկնաբանություններ են գրել աշխարհի տարբեր երկրներից` Հունաստանից, Հայաստանից, Ռուսաստանից և այլն։ Օգտատերերը հայ մասնակցին հաջող ելույթ են մաղթել մրցույթի եզրափակիչ փուլում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» 63-րդ երաժշտական մրցույթն առաջին անգամ կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։