ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Հայաստանում ճգնաժամը սահմանադրական եղանակով կարգավորելու հանձնառությունը։
Նա այսօր՝ ապրիլի 30-ին, Անթիլիասի մայրավաքում ընդունել է մի շարք հյուրերի և անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներկա կացությանը` կարևորել է սահմանադրական գործընթացներով ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու կողմերի հանձնառությունը։
«Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով և համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը և հանձնառությունը»,- նշել է նա։
Արամ Ա կաթողիկոսի համոզմամբ` հենց դա է Հայաստանը դեպի հզորացում, և Հայաստանում ու Սփյուռքում մեր ժողովրդին դեպի միասնականություն առաջնորդող ապահով ճանապարհը։