Ռուսաստանում հայ «Հայզենբերգի» են բռնել

Հայաստանում ծնված տղամարդն ամֆետամինի պատճառով երկար տարիներ կանցկացնի բանտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Թմրանյութերի ապօրինի սպառման համար հայ տղամարդուն առաջադրած մեղադրական դատավճիռը Պսկովի մարզի դատարանը որոշել է չփոխել։ Դատարանի որոշմամբ` նա 8 տարի կանցկացնի բանտում, հայտնում է Պսկովի մարզի դատախազությունը։

Մեղադրյալը, որի անունը չի նշվում, ձերբակալվել ու դատապարտվել է դեռևս 2016 թվականին։ Այն ժամանակ նրան բռնել էին ստուգիչ գնման ժամանակ. նա ոստիկանության շահերից գործող անձին 2000 ռուբլով ամֆետամինի 1.9 գրամ էր վաճառել։

Մոտ 2 գրամը խոշոր չափ է համարվում։ Տղամարդուն բանտարկել են և 8 տարվա ազատազրկման դատապարտել։ Մեղադրյալը բողոքարկել է դատավճիռը, սակայն բողոքարկումը արդյունք չի տվել. դատարանը որոշել է ուժի մեջ թողնել վճիռը։