Փաշինյանը խոստանում է` Ռուսաստանի հետ հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն

Երևանում ռուս պատգամավորների և ընդդիմադիր քաղաքական գործչի հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. նրանք բարեկամաբար են բաժանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանալու են և ամրապնդվեն, այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն արեց. ճանապարհները չփակել, ՀՀԿ–ին չզանգել

Նա հայտնեց, որ այսօր արդյունավետ հանդիպում է անցկացրել Երևան ժամանած ռուս խորհրդարանականների հետ։

«Հանդիպումը ջերմ մթնոլորտում է անցել, մենք բաժանվեցինք որպես ընկերներ` արձանագրելով, որ իշխանափոխության գործընթացը ոչ միայն չի սպառնում Ռուսաստանի հետ հարաբերություններին, այլև մոտ ժամանակում հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու և խորանալու են», — ասաց ընդդիմադիրը։

Իշխանության գալու պարագայում Փաշինյանը խոստանում է նոր մակարդակի հանել նաև ԵՄ-ի, Չինաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաև հարևաններ Վրաստանի և Իրանի հետ համագործակցությունը։ Նրա համոզմամբ` արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ արձանագրելու համար բոլոր նախադրյալները կան, քանի որ հայ ժողովուրդն այս տասը օրվա ընթացքում «կրկնապատկեց և եռապատկեց Հայաստանի միջազգային կշիռը»։