ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղի ժամանակ հայ «զինագործ» Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ։
Ֆուտբոլիստը գոլ խփց խաղի 51-րդ րոպեին։
Այս պահին խաղի հաշիվը 1։1 է։
Նշենք, որ Մխիթարյանը վաղուց դաշտ դուրս չէր եկել. նա վնասվածք էր ստացել մոսկովյան «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի հետ խաղում ապրիլի 5-ին։ Ծնկի հարված ստանալուց ու ընկնելուց հետո Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի խաղի 61-րդ րոպեին կիսապաշտպանը խնդրել էր փոխարինել իրեն։ Հիշեցնենք` Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին։