Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա և կխաղա նախկին թիմակիցների դեմ

Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղի մեկնարկային կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Անգլիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղի մեկնարկային կազմերն արդեն հայտնի են:

«Զինագործները» խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝ Օսպինա, Բելյերին, Չեմբերս, Մավրոպանոս, Կոլաշինաց, Ջակա, Մեյտլենդ-Նայլս, Իվոբի, Նելսոն, Մխիթարյան, Օբամեյանգ:

«Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա այս կազմով՝ Դե Խեա, Վալենսիա, Լինդելյոֆ, Սմոլինգ, Յանգ, Էրերա, Մատիչ, Պոգբա, Լինգարդ, Լուկակու, Ալեքսիս:

Հանդիպումը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 19:30-ին։

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել մոսկովյան «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի հետ խաղում ապրիլի 5-ին։ Ծնկի հարված ստանալուց ու ընկնելուց հետո Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի խաղի 61-րդ րոպեին կիսապաշտպանը խնդրեց փոխարինել իրեն։ Հիշեցնենք` Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին։