Ցուցարարները հարսի ու փեսայի հետ պարում են Կասյան փողոցում. տեսանյութ

Երևանի Կասյան փողոցը փակած ցուցարարները պարում են փողոցում հայտնված հարսի ու փեսայի հետ։
Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից պատմում է, որ ակտիվիստները փակել էին Կասյան փողոցը։ Այդ պահին Կոմիտասի փողոցով հարսանեկան շքախումբ էր անցնում։ Հարսին ու փեսային ասացին` կա՛մ դուք մեզ հետ եք, կա՛մ ձեզ չենք թողնի անցնել։

Արդյունքում նորապսակները իջան և պարեցին հենց փողոցի մեջտեղում։ Մանրամասները դիտեք տեսանյութում։