Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի անկում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա մեկ օր անց կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում` ապրիլի 29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 28-29-ը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ:

Երևան քաղաքում ապրիլի  29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: