Ողբերգական ավտովթար Կոտայքում. երիտասարդ տղամարդը տեղում մահացել է

Volkswagen-ը բախվել է բազալտե ապառաժ քարերին, իսկ հետո շինության պատին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին և, մոտ 20 մետր առաջ ընթանալով, բախվել շինության պատին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Զառ գյուղի բնակիչ, 29-ամյա Կարեն Հախվերդյանը տեղում մահացել է, իսկ նրա համագյուղացի, 36-ամյա Սևակ Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: