Ռուսական բանակը պատրասվում է տարվա կարևորագույն հանդիսավոր արարողությանը` Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ի զինվորական շքերթին։
Առջևում դեռ մի քանի փորձ կա, այդ թվում` բուն շքերթի նախօրեին արվող գլխավոր փորձը։
Ռազմական տեխնիկայի շարասյուներն իրենց փորձերն են անում, իսկ զինվորականները մշակում են քայլերթը։
Ակնկալվում է, որ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 73-ամյակին նվիրված շքերթին ավելի քան 12 հազար զինվորական կմասնակցի։ Միջոցառմանը կմասնակցի ավելի քան 120 միավոր ցամաքային տեխնիկա, այդ թվում` տանկեր, զրահափոխադրիչներ ու զենիթահրթիռային համալիրներ։ Ըստ ավանդույթի` շքերթին կմասնակցի նաև ավիացիան։
Գլխավոր փորձը Մոսկվայում նշանակված է մայիսի 6-ին։