Կյանքը սպորտից դուրս. առանց ինչի չի կարող ապրել Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը

Հայտնի գեղասահորդուհի և Հարավային Կորեայում օլիմպիական խաղերի մրցանակակիր Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը խոսել է հեռուստատեսային կարիերայի ու անձնական ոճը փոխելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Նույնիսկ ամենօրյա կյանքում գեղասահքի աստղ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը չի կարող առանց թարթիչաներկի ու սուրմայի։ Այս մասին նա խոստովանել է Mail.Ru-ի հետ հարցազրույցում։

Մարզիկը նշել է, որ իր համար շպարվելն արդեն ամենօրյա արարողություն է։ Եվգենյան ուշադիր հետևում է իր արտաքին տեսքին, միշտ շպար է օգտագործում, սակայն աշխատում է բնական տեսք ունենալ։

Սեփական ոճը ստեղծելու պատասխանատու գործը Եվգենյան վստահում է մորը` ականջալուր լինելով նրա կարծիքին ու խորհուրդներին։

Գարնանը հայտնի գեղասահորդուհին փորձել է իրեն «Սառցային շրջան. երեխաներ» նախագծի հաղորդավարուհու դերում։ Եվգենյային դուր է գալիս աշխատել հեռուստատեսությունում, սակայն նա իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում։

Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի նշանադրության մասին լուրեր են շրջանառվում

Գեղասահորդուհին հաղոդավարի իր փորձը օգտակար է համարում, սակայն չի պատրաստվում թողել սպորտային կարիերան։

«Իմ կարիերան դեռ չի ավարտվել, ավելի լավ է ամբողջ օրը մարզվեմ սառույցի վրա, քան անցկացնեմ այն բարձրախոսը ձեռքիս», — ասել է Մեդվեդևան։

Գեղասահորդներ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանն ու Ալեքսեյ Յագուդինը վարում են «Սառցե շրջան. երեխաներ» նախագծի նոր եթերաշրջանը, որը մարտին վերջին հեռարձակվում է Ռուսաստանի Առաջին ալիքով։ Ժյուրին գլխավորում է Տատյանա Տարասովան։

Մեդվեդևայի երկրպագուները բազում շնորհավորանքներ են ուղղել աղջկան նոր նշանակման հետ կապված և նրան հաջողություն են մաղթել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան կրունկի վնասվածքի պատճառով չի մասնակցել Աշխարհի առաջանությանը։