ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում ձայների հաշվարկման կանոնները փոփոխվել են: Այդ մասին տեղեկություն է հրապարակվել երգի մրցույթի կայքում, որտեղ կազմակերպիչները հայտարարել են, որ փոփոխման նպատակն այն է, որպեսզի հնարավորինս նվազեցվի այս կամ այն մասնակցի կատարման գնահատականի վերջնարդյունքի վրա ժյուրիի առանձին անդամների սուբյեկտիվ ազդեցության գործոնը:
«Օրինակ՝ եթե ժյուրիի չորս անդամ երգը արժանացնում է առաջին հորիզոնականի, իսկ հինգերորդ անդամը՝ վերջին, ապա դա երգին կարող էր զրկել ազգային ժյուրիի 12 միավորից», — ասվում է հայտարարության մեջ:
Այժմ ժյուրիի յուրաքանչյուր անդամի անհատական ձայն ավելի քիչ կշիռ կունենա, քան ժյուրիի մյուս անդամների ձայների ընդհանուր գումարը: Գնահատականի ազդեցությունը կախված է լինելու ժյուրիի անդամի դիրքորոշումից, թե որ հորիզոնականում ստեղծագործությունը կհայտնվի:
Այսինքն՝ որքան ցածր գնահատի ժյուրիի անդամը երգը, այնքան ավելի քիչ ազդեցություն կլինի վերջնական արդյունքի վրա:
Շատ շուտով, Լիսաբոնում տեղի կունենա «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը: