ՌԱԴԻՈ

Հակոբյան. «ՀՅԴ–ի պարագայում ամեն ինչ կանխատեսելի է»

Արդեն մի քանի օր է տեղեկատվական արտահոսքեր կան, որ ՀՀԿ–ն առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Sputnik
Վիգեն Հակոբյան

«Այսինքն` այն տեսակետը, որ մայիսի մեկին ոչ մի կուսակցություն չի առաջադրի իր թեկնածու, և կլինի միայն «Ելք»  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իրատեսական չէ։

Քանի դեռ չկա հայտարարություն «Ծառուկյան» դաշինքի կողմից, ես չեմ կարող նույնիսկ վստահ ասել, որ իրենք առանձին թեկնածուով հանդես չեն գա, թեպետ հայտարարել էին, որ սատարում են շարժմանը։

ՀՅԴ–ի պարագայում ամեն ինչ ավելի կանխատեսելի է։ Այն բանից հետո, երբ նրանք լքեցին իշխանական կոալիցիան, որևէ տրամաբանություն չեմ տեսնում, որ չմիանան Նիկոլ Փաշինյանին»,–ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով` մայիսի 1–ին կլինեն վարչապետի մեկից ավելի թեկնածուներ։