Էդուարդ Շարմազանով. Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի
© Sputnik
«Օրակարգում եղել է մեկ հարց` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը և ՀՀԿ վարչապետի թեկնածուի առաջադրումը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես նշել է, որ մեզ համար առաջնայինը պետության շահն է, Հայաստանի ու Արցախի անվտանգության և ներքին կայունության շահն է։ Առաջնորդվելով այդ առաջնահերթություններով` ՀՀԿ–ն որոշել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու և կքննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը ու կներկայացնի իր որոշումը,–ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` իրենք առաջնորդվում են կուսակցության հետ, բայց հայրենիքի համար կարգախոսով։