Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկել է Կաթողիկոսի հետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը Կաթողիկոսի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակի լուծման ճանապարհները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և քննարկել երկրի ներքաղաքական վիճակը ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Հայաստանի իշխանությունը չի դիտարկում երկրում ստեղծված իրավիճակի ուժային լուծում

«Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները», — գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։