Կառավարության կայքէջի դոմեյնը ենթարկվել է կիբերգրոհի

Նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետի primeminister.am դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով: Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության հավաստիացմամբ` խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է։ Այդուհանդերձ, նրանք բոլորին խնդրում են զգոն լինել: