«Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է՝ կասկածելի անձինք են թակում քաղաքացիների դռները

Ընկերությունը հորդորում է իր բաժանորդներին նման դեպքերում գրանցել նմանատիպ անձանց հեռախոսահամարները և անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր բաժանորդներից ստանում է ահազանգեր, որ ինչ-որ անհայտ անձինք, ներկայանալով որպես ընկերության աշխատողներ, խոստումներ են տալիս կամ սպառնալի նախազգուշացումներ են հնչեցնում գազամատակարարումը դադարեցնելու մասին՝ սպառված գազի դիմաց վճարումների հետ կապված և առաջարկում են ստորագրել ինչ-որ փաստաթղթեր՝ շահարկելով որոշակի քաղաքական նպատակադրումներ։

«Գազպրոմ Արմենիան» պարզաբանում է` պլանային աշխատանք է իրականացնում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ անձինք ընկերության հետ որևէ առնչություն չունեն։

Ընկերությունը հորդորում է իր բաժանորդներին նման դեպքերում գրանցել նմանատիպ անձանց հեռախոսահամարները և անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք։