Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել` հաղթելով ադրբեջանցի մարզիկին

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Մեծահասակների հավաքականի անդամ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում, մենամարտելով ադրբեջանցի ձյուդոիստ Հիդայաթ Հեյդարովի հետ, հաղթել է նրան։

Այդպիսով Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն:

73 կգ քաշային կարգում մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Արսեն Ղազարյանը, որին մեկ քայլ չբավարարեց բրոնզե մեդալ նվաճելուն։ Նա գրավեց 5-րդ տեղը:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 44 երկրների 368 մարզիկներ՝ 215 ձյուդոիստ և 153 ձյուդոիստուհի: