Հայաստանում ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է լուծել միայն քաղաքական ճանապարհով

Արդարադատության նախարարը չկարողացավ հստակ լուծումներ նշել` ասելով, որ տվյալ պահին քաղաքական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկումներ ու խորհրդակցություններ են ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը հնարավոր է կարգավորել միայն հնարավոր քաղաքական կոնսենսուսի միջոցով։ Այսօր մամուլի ասուլիս ժամանակ նման կարծիք է հայտնել արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

Մենք Ռուսաստանի թշնամին չենք և մեր երկրի թշնամին չենք, որ գնանք ոչ խելամիտ ճանապարհներով

«Խնդրի լուծումը քաղաքական գործընթացների կիրառումն է և առավելագույնս հնարավոր կոնսենսուսի գալը»,- ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով` երկրում ստեղծված իրավիճակը քաղաքական գործընթաց է, իսկ ցույցերի և հանրահավաքների ազատությունը կարգավորվում է օրենսդրությամբ։

«Եթե գործընթացը քաղաքական ճանապարհով չլուծվի, ապա չի բացառվում, որ ժողովուրդը կրկին դուրս կգա փողոց, և մենք կհայտնվենք փակ գործընթացում»,- հայտարարել է Հարությունյանը` ընդգծելով, որ ցանկացած ոչ քաղաքական միջոց երկրի ապագայի համար սպառնալիք է։

Արդարադատության նախարարը չկարողացավ հստակ լուծումներ նշել` ասելով, որ տվյալ պահին քաղաքական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկումներ ու խորհրդակցություններ են ընթանում։