ՀՀ նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ

Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 26–ի երեկոյան ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նաև հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ` փորձելով խորհրդակցությունների արդյունքում ներքաղաքական լարվածությունը թուլացնելու լուծումներ գտնել։

Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:

Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն: