ՀՀ նախագահը նոր նշանակումներ է արել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր աշխատակիցներ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեք նշանակում է կատարել։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։

ՀՀ նախագահի մյուս հրամանագրով Նարե Դանիելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ։

Նախագահի մեկ այլ կարգադրությամբ՝  Կարինե Ավետիսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: