Ռուսաստանում հաշիշ պահելու համար ձերբակալվել է Ռոստովցի (Ասատուրյան) Գագոն

Ռոստովցի Գագոն, որը նաև հայտնի է Գագուլյա անունով, ազդեցիկ «գող» էր 90-ականների վերջում, սակայն 2005 թվականին նրան չի ճանաչել Արմեն Կանևսկոյը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Դոնի Ռոստովում օրեր առաջ ձերբակալվել է նախկին «օրենքով գող», թբիլիսահայ Գաչիկ Ասատուրյանը, որը ավելի հայտնի է որպես Գագո Ռոստովցի կամ Գագուլյա։ Այս մասին հայտնում է «Փրայմ-Քրայմ» գործակալությունը, որը քրեական աշխարհի նորություններ է հրապարակում։

Երևան են ժամանել ավելի քան 200 «օրենքով գող» և 400 քրեական հեղինակություն

Աղբյուրի տվյալներով` իրավապահները խուզարկության ժամանակ նրա մոտից 3,85 գրամ հաշիշ են հայտնաբերել և առգրավել։ Դրա համար մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում։

Գագո Ռոստովցին ծնունդով Թբիլիսիից է, 58 տարեկան է։ Առաջին անգամ ազատազրկման է դատապարտվել 1979-1980 թվականներին, ինչից հետո մոտ 10 տարի անցկացրել է գաղութներում։ 1988 թվականին թագադրվել է «օրենքով գողեր» Լևոն Խաչատուրովի (Թոփալ Լոլո) և Յաշա Պարուգլավայի կողմից (Պուշկին)։ 80-ականների վերջում Գագուլյան տեղափոխվելէ Ռոստով, որտեղ վերահսկում էր մարզի թմրանյութերի շրջանառության զգալի մասը։ Ավելի ուշ մի քանի անգամ ձերբակալվել է թմրանյութեր պահելու համար։

2005 թվականին չի ընդունվել «օրենքով գողեր» Արմեն Կանևսկոյի (Պուխլի Արմեն Կանևսկոյ) և Նոդար Ասոյանի (Նոդար Ռուստավցի) կողմից։