Ուշադիր հետևում ենք բարեկամական Հայաստանում զարգացող իրադարձություններին. Լուկաշևիչ

Ռուսաստանը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է անում խուսափել վերջնագրային պահանջներից և միմյանց ընդառաջ գնալ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանում ներքաղաքական հակասությունները կկարգավորվեն բացառապես սահմանադրական-իրավական ճանապարհով, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ Նա Ռուսաստանի ԱԳՆ-ի Facebook-յան էջում գրառում է հրապարակել։

Փաշինյանը` Ռուսաստանի մասին. «ՌԴ–ն չի միջամտի այլ երկրի գործերին»

«Ուշադիր հետևում ենք բարեկամական Հայաստանում ներքաղաքական իրադրության զարգացմանը։ Վերջին իրադարձությունները դիտարկում ենք որպես եղբայրական հայ ժողովրդի բացառապես ներքին գործ», — նշված է Լուկաշևիչի հայտարարությունում։

Նրա խոսքով` կարևոր այն է, որ շահագրգիռ քաղաքական ուժերը դրսևորեն պատասխանատու մոտեցում դրսևորեն և խուսափեն վերջնագրային պահանջներից։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։