Փաշինյանն ու Սարգսյանը նորից են հանդիպել

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման մասին հայտնում է հենց շարժման առաջնորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ» Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել են։ Փաշինյանն այս մասին գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։

«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները»,- գրել է նա։

Փաշինյանը նշել է նաև, որ պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին։

Նշենք, որ Սարգսյանի քաղաքացիության հարցն ավելի վաղ ԱԺ–ում բաձրացրել էին «Ելք» խմբակցության պատգամավորները։