«Դժոխային» արվեստ. դաջվածք անող կինն արվեստի գործեր է ստեղծում գանգերից. տեսանյութ

Դաջվածքներ անող Կարինա Դյուբան արտասովոր գործեր է ստեղծում։ Նա եփում է կենդանիների գանգերը, որպեսզի դրանցից պատրաստի ինտերիերի առարկաներ։
Sputnik

Գանգերը զարդարվում են քարերով, շղթաներով, չորացրած մամուռով և փայտով։ Նրա գործերը կարող են արժենալ մի քանի հարյուր հազար ռուբլի։

Ամեն գանգ չէ, որ հարմար է աշխատանքի համար։ Կարինան մանրակրկիտ ընտրում է դրանք։

«Դրանք կենդանիներ են, որ մահացել են սեփական մահով։ Ես չեմ վերցնում ավարներ, ես չեմ գնում որսորդներից։ Ես վերցնում եմ այն, ինչ տալիս է բնությունը», — ասում է նկարիչը։

Շատերը նրան հանդիմանում են և դժոխք ուղարկում։