ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Չինաստանում չարագործը հարձակվել է դպրոցականների խմբի վրա, նրա զոհ են դարձել առնվազն յոթ երեխա։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Եվս մի քանի պատանու հոսպիտալացրել են ծակած-կտրած վնասվածքներով։
Աղբյուրների տվյալներով` տուժածների թիվը տատանվում է 12-ից 19-ի միջև։
Միջադեպը տեղի է ունցել Շենսի նահանգում ժամը 18:00-ի սահմաներում (երևանյան ժամանակով 14։00-ին)։ Տղամարդը զինված է եղել դանակով։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան դեպքի վայրում։ Մարդասպանի դրդապատճառները հայտնի չեն։