Առանց համարանիշների, փաստաթղթերի ու «քեֆը լավ». Երևանում բռնում են կարգազանցներին

Մեկ գիշերվա ընթացքում ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տրանսպորտային միջոց. խոստանում են շարունակել որոնումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Այս գիշեր ևս կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հարվածել էր փակած համարանիշներով ավտոմեքենան. 1 տարեկան երեխան մահացավ

Մեքենաների վարորդները երթևեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։

Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։

Ոստիկանությունը կոչ է անում վարորդներին պահպանել երթևեկության կանոնները։