Երևանում թալանել են ճանաչված փաստաբանի ավտոմեքենան

Փաստաբանը կայանել է մեքենան, բայց չի փակել դուռը. գողերն օգտվել են այդ հանգամանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 26-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են ճանաչված փաստաբան, 34-ամյա Երեմ Սարգսյանի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` Սարգսյանին պատկանող Toyota Prado մակնիշի 81 QR 888 համարանիշի ավտոմեքենայի դուռը բաց է եղել, հանցագործը կամ հանցագործներն օգտվել են առիթից և հափշտակել փաստաբանի վկայականը, փաստաբանական փաստաթղթեր ու այլ իրեր։

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան կայանված է եղել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցում։