Նիկոլ Փաշինյան
© Sputnik
«Այս պահից մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին մայիսի 1–ին լինել Երևանում և հեղեղել քաղաքի փողոցները, այդ թվում` ԱԺ հարակից փողոցները։
Հույս ունեմ, որ ՀՅԴ–ն և «Ծառուկյան» դաշինքը իրենց դիրքորոշումւ կհստակեցնեն մինչև մայիսի 1–ը և կհայտարարեն, թե ինչպես են պատրաստվում քվեարկել»,–ասաց Փաշինյանը։
Պատասխանելով Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցին` Փաշինյանն ասաց՝ համոզված է, որ Ռուսաստանը, ինչպես միջազգային իրավունքը հարգող ամեն պետություն, չի խառնվի Հայաստանի ներքին գործերին։