Հայկ Նահապետյան
© Sputnik
«Նախ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին երկիշխանություն է` Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները մի կողմից, մյուս կողմից Հանրապետական կուսակցության մեծամասնությունն ԱԺ–ում։ Այս պահին նյարդերի կռիվ է գնում։
Դժվարանում եմ ասել` կլինեն արդյո՞ք ՀՀԿ պատգամավորներ, որ կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, բայց որ ԱԺ պատգամավորները հոգեբանական ճնշման ներքո են գտնվելու մայիսի 1–ին, հստակ է»,–ասաց Նահապետյանը։
Փորձագետի գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը մի կողմից բանակցությունների դուռը չի փակում, մյուս կողմից փորձում է հոգեբանական ճնշում գործադրել։ Ինքը խոսում է ուժեղի դիրքից և այդ դիրքերից նախապայմաններ է դնում։