ՀՀԿ-ում պատրաստ են Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը, բայց մի պայմանով

«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Հայաստանի քաղաքական կյանքի վերջին իրադարձություններին` նշելով, թե ՀՀԿ–ն ինչու կարող է զիջել վարչապետի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հանրապետականում պատրաստ են Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը և կառավարության կաբինետը՝ մի պայմանով, որ այն ստանձնելուց ոչ թե անմիջապես հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն, այլ 1 տարի հետո։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Դժվար է ասել, թե դա ինչ է տալիս ՀՀԿ-ին՝ գուցե այստեղ համոզված են, որ 1 տարում Փաշինյանը ոչ մի ռեալ փոփոխություն չի իրականացնի, և այսօր փողոց ելած մասսան, հիմնովին հիասթափվելով նրանից, ընտրություններում նրան ձայն չի տա։ Իսկ իշխող մեծամասնությունը մեկ տարվա ընթացքում կարող է մի շարք օրենքներում փոփոխություններ ընդունել և այնպես անել, որ Փաշինյանը հայտնվի Արմեն Սարգսյանի նման ձևական կարգավիճակում»,– նշված է հոդվածում։

Իսկ Փաշինյանը ծրագրել է՝ երբ խորհրդարանն ընտրի «ժողովրդի» թեկնածուին, նոր վարչապետը ծրագիր չի ներկայացնի, ինչն էլ կդառնա ԱԺ-ն ցրելու հիմք, բայց մինչ այդ կպարտադրի ԸՕ-ում փոփոխություններով վերացնել ռեյտինգային ընտրակարգը: