ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ավտոերթը հասավ Գյումրի։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանը Գյումրի մտավ ֆայտոնով, ինչը կոլորիտային է Գյումրու և գյումրեցիների համար։
Նրա հետ նույն ֆայտոնով հայրաքաղաք մտավ նաև կանդահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։
Մարզի բոլոր համայնքներում ընդդիմադիր գործչին դիմավորում էին աղ ու հացով և ուրախ երաժշտությամբ։
Գյումրու Վարդանանց հրապարակը մարդաշատ է։ Այստեղ նախատեսված հավաքին մասնակցում են ոչ միայն գյումրեցիները, այլ նաև մյուս մարզերի և Երևանի բնակիչներ։