Բացառվում է, որ ՀՀԿ-ից որևէ մեկն իր ձայնը տա Փաշինյանին. ՀՀԿ պատգամավոր

Հայաստանի իշխող կուսակցության ազդեցիկ անդամներից մեկը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ հանրապետականի ձայն ստանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Բացառվում է, որ ՀՀԿ խմբակցությունից որևէ մի պատգամավոր քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Խորհրդարանը մայիսի 1-ին պետք է նոր վարչապետ ընտրի։ Նրա համոզմամբ` ՀՀԿ-ն միասնական ճակատով է քվեարկելու։

ՀՀԿ-ն Փաշինյանին հրավիրում է կլոր սեղանի շուրջ

«Համոզված եմ, որ ՀՀԿ խմբակցության` կուսակցության մեջ մտնող կամ չմտնող բոլոր անդամները հավատարիմ կմնան իրենց սկզբունքներին։ Մենք կքվեարկենք այն թեկնածուի օգտին, որին միասնաբար կառաջարկի խմբակցությունը», — ասաց Կոստանյանը։

Թեկնածուի անունը նա դեռ չի ասել, սակայն բացառել է ցանկացած հնարավորություն, որ խմբակցությունից որևէ մեկը քվեարկի Փաշինյանի օգտին։

Հիշեցնենք, որ հանրապետության վարչապետին ընտրում է խորհրդարանը ձայների մեծամասնությամբ։ ՀՀԿ խմբակցությունը 105-ից 58 քվե ունի, ինչը թույլ էտալիս նրան առանց որէև այլ քաղաքական ուժի հետ չհամագործակցելու իր թեկնածուի համար ապահովել վարչապետի պաշտոնը։